Ռոբոտների հաքաթոնին մասնակցության հայտերի ընդունումը մեկնարկել է
- Հրապարակվել է՝ 13/02/2026
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կրթական և տեխնոլոգիական թիմերին հրավիրում է մասնակցելու Ռոբոտների հաքաթոնին։
Հաքաթոնը կանցկացվի 2026թ․ մարտի 17-19-ը:
Կարող են մասնակցել 15 տարեկան և բարձր տարիքի այն անձինք, որոնք հետաքրքրվածություն և փորձ ունեն հետևյալ ոլորտներում՝
- ռոբոտաշինություն,
- ծրագրավորում,
- ինժեներական լուծումներ,
- էլեկտրոնիկա,
- մեխատրոնիկա:
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ մարտի 2, ժամը՝ 18:00:
Գրանցվել՝ հղումով
Հաքաթոնի կանոնակարգին և մասնակցության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևալ հղումով
Միացե՛ք և ներկայացրե՛ք ձեր լուծումները Ռոբոտների հաքաթոնին։
Հարցերի դեպքում կարող եք գրել info@conceptevents.events էլ․ փոստի հասցեին կամ զանգահարել 041 878878 հեռախոսահամարին:
Սա հիանալի հնարավորություն է՝ ներկայացնելու ձեր նորարարական գաղափարներն ու լուծումները, համագործակցելու ոլորտի մասնագետների հետ և մրցելու լավագույնների շարքում: