ԲՏԱ նախարարությունը և Plug and Play Armenia-ն ամփոփել են Pitches and Pizza ստարտափ միջոցառման արդյունքները
- Հրապարակվել է՝ 04/02/2026
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական
Փետրվարի 3-ին տեղի է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և միջազգային հեղինակավոր Plug and Play Tech Center աքսելերացիոն ընկերության Plug and Play Armenia հայկական մասնաճյուղի համատեղ ինկուբացիոն ծրագրի շրջանակներում իրականացվող Pitches and Pizza խորագրով համայնքային միջոցառումը:
Նախաձեռնության առանցքային նպատակն է ստեղծել մասնագիտական հարթակ հայկական ստարտափների համար, որտեղ նրանք կկարողանան զարգացնել իրենց նախագծերը, բարձրացնել ներդրումային պատրաստվածությունը և ուղիղ կապեր հաստատել միջազգային փորձագետների և ներդրողների հետ։
Միջոցառման ընթացքում հայկական էկոհամակարգի 16 ստարտափներ տեխնոլոգիական հանրությանը և մասնագիտական ժյուրիին ներկայացրել են իրենց նորարարական բիզնես գաղափարներն ու նախագծերը (pitch)` ստանալով թիրախային արձագանքներ միջազգային և տեղական ճանաչում ունեցող փորձագետների կողմից։
Մասնակիցներին մասնագիտական խորհրդատվություն են տրամադրել Lufthansa Group-ի կորպորատիվ ռազմավարության ղեկավար Աննա Լենա Դրևիցը, Organizational Dynamics ընկերության հիմնադիր և մարդկային կապիտալի կառավարման փորձագետ Դեա-Անն Դ'Ամիկոն, Պրոդուկտների գծով մենթոր և հաջողակ ձեռնարկատեր Ջեյմի Ռեյնոլդսը, FORMULA VC վենչուրային ֆոնդի համահիմնադիր և գործընկեր Կարեն Վարդանյանը, SmartClick և Viral Mango ընկերությունների համահիմնադիր Ռեմ Դարբինյանը։ Տրամադրված մասնագիտական խորհրդատվությունը հիմնված էր շուկա մուտք գործելու ռազմավարությունների, բիզնես մոդելների կատարելագործման և ներդրումային գնահատման ժամանակակից չափանիշների վրա։
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել ոչ ֆորմալ քննարկումներ ու նեթվորքիգ՝ ստեղծելով փորձի փոխանակման և նոր կապերի ձևավորման միջավայր: