Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը հյուրընկալել է Հնդկաստանի ՊՆ պատվիրակությանը

Նոյեմբերի 6-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանն ընդունել են Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական արտադրանքի վարչության (ռազմարդյունաբերության խթանման) միացյալ քարտուղար Ամիտ Սաթիջայի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորություններին՝ ընդգծելով փոխադարձ ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները։ Միաժամանակ քննարկվել է երկու երկրների ռազմարդյունաբերության ընկերությունների միջև բիզնես կապերը խթանելու և գործնական համագործակցությունը զարգացնելու հնարավոր ուղիները:

Ամփոփելով հանդիպումը՝ երկուստեք կարևորել են համատեղ հետազոտական ծրագրերի իրականացման և արտադրական ներուժի զարգացման հնարավորությունները:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, ինչպես նաև Պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպության ներկայացուցիչներ։

Նմանատիպ գրառումներ