«Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորը:
Հիմնադրվել է 1994 թվականի հոկտեմբերի 12-ին՝ որպես պետական ձեռնարկություն` ապահովելով Հայաստանի փոստային կապի գործունեությունը։ 1998 թվականին վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության և ներկայումս գործում է նույն կազմակերպաիրավական կարգավիճակով։ Ընկերության բաժնետերն ու միակ սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից ընկերության կառավարումն իրականացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:
Այսօր «Հայփոստ» ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության հանրային փոստային ցանցի կառավարման մարմինը՝ տնօրինելով շուրջ 780 փոստային բաժանմունք ՀՀ ողջ տարածքում, ինչպես նաև 1 միջազգային փոստափոխանակման կենտրոն և 23 մարզային տեղամասեր, փոստային տրանսպորտ, տեղեկատվական տեխնոլոգիաների և անվտանգության ենթակառուցվածքներ։ Ընկերությունն անդամակցում է Համաշխարհային փոստային միությանը (UPU) և Եվրոպայի երկրների ազգային փոստային օպերատորների միությանը (PostEurop):
Ընկերությունը մատուցում է ունիվերսալ փոստային ծառայություններ հանրապետության ողջ տարածքում և իրականացնում է միջազգային փոստափոխանակում՝ Համաշխարհային փոստային միության շրջանակներում։ Հանդիսանալով նաև լիցենզավորված վճարահաշվարկային կազմակերպություն՝ ընկերությունն իրականացնում է ֆինանսական գործառնությունների լայն շրջանակ, այդ թվում՝ ներհանրապետական և միջազգային արագ դրամական փոխանցումներ, կոմունալ և պետական վճարումների հավաքագրումն եր:
Գլխավոր գործադիր տնօրեն
Շուշան Ալեքսանյան
Էլ. փոստ՝
Ընկերության կոնտակտային տվյալները
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, 0061, Արշակունյաց պողոտա 65/5
Հեռախոսահամար՝ +374 10 514-514
Պաշտոնական կայք՝ https://www.haypost.am
Էլ․փոստ՝