ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Հատուկ կապ» Փակ Բաժնետիրական Ընկերությունը 1939 թվականից իրականացնում է հատուկ նշանակության սուրհանդակային ծառայություն:
Ընկերությունը հանդիսանում է 1993թ դեկտեմբերի 23-ին ք. Աշխաբադում ԱՊ-մասնակից երկրների կառավարությունների կողմից ստորագրված «Հասուկ կապի առաքումների միջպետական փոխանակման մասին» Համաձայնագրի և դրանով հաստատված կարգ համաձայն իր գործունեությունը կարգավորող և նշված միջկառավարական պայմանագրով ամրագրված պարտավորություների շրջանակներում գործող միակ լիազոր կազմակերպությունը:
Ընկերության հիմնական առաքելությունն է' իրականացնել միջպետական համաձայնագրի անդամ պետությունների միջև կատարվող միջպետական, միջկառավարական, նաև պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև ուղարկվող հատուկ առաքումների /գաղտնի, հույժ գաղտնի, հատուկ կարևորության/ ընդունման և հանձնման աշխատանքները, որոնք պարունակում են պետական, տեխնոլոգիական և կոմերցիոն գաղտնիք, ինչպես նաև ՀՀ և ԱՊՀ տարածքներում իրականացնել պետական ձեռնարկությունների, ուժային կառույցների և այլ ընկերությունների կողմից ուղարկվող առաքանու ընդունման և հանձնման աշխատանքներ ըստ նշանակման հասցեների, հատուկ հանձնարարությունների սուրհանդակների միջոցով:
«Հատուկ կապ» ՓԲԸ-ն կատարում է նաև թանկարժեք բեռների' թանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների, դրանցից պատրաստված իրերի, մշակութային արժեքների առաքում և ներկրում ՀՀ և ԱՊՀ տարածքով:
«Հատուկ կապ» ՓԲԸ իր գործունեության ավելի քան 80 տարիների ընթացքում վաստակել է Պետական ձեռնարկությունների և պատվիրատու կազմակերպությունների մեծ վստահությունը, մեծ հեղինակություն է վայելում ՀՀ և ԱՊՀ ողջ տարածքում:
Ընկերության երկարամյա կուտակած փորձը, ներուժն ու բոլոր ստեղծված հնարավորությունները թույլ են տալիս կատարելու էլ ավելի մեծ ծավալի աշխատանքներ, հատուկ և սովորական առաքումների, թանկարժեք բեռների տեղափոխման բնագավառում, քանի որ Ընկերությունը դինամիկ զարգացում է ապրում և որդեգրած սկզբունքներն են' ապահովություն, արագություն, վստահելիություն, հուսալի և ճշգրիտ աշխատանքը: