Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

«Գեոկոսմոս» փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2017թ. նոյեմբերի 16-ին՝ ՀՀ կառավարության N 1478-Ա որոշմամբ։

«Գեոկոսմոս»-ը միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է։

ՀՀ կառավարության 2022թ. մարտի 10-ի N 294-Ա որոշմամբ ընկերության բաժնետոմսերի կառավարումը լիազորվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հոկտեմբերի 21-ին «Գեոկոսմոս» ՓԲԸ-ին տրամադրել է տիեզերական գործունեություն իրականացնելու համար առաջին լիցենզիան:

«Գեոկոսմոս» ընկերությունը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ հիմնական տեսակներով.

  1. Երկրի հեռահար զոնդավորման միջոցով ուղիղ հեռարձակմամբ տիեզերա-լուսանկարների ստացում ինչպես սեփական ընդունիչ կայանի միջոցով, այնպես էլ այլ պետությունների ընդունիչ կայանների միջոցով,
  2. նոր և արխիվային տիեզերալուսանկարների ստացում և տրամադրում,
  3. տիեզերալուսանկարների հիման վրա թվային քարտեզների ստեղծում և թարմացում,
  4. գյուղատնտեսության, էկոլոգիայի և բնապահպանության, քաղաքաշինության, հողօգտագործման և տարածքների կառավարման, կադաստրի, ջրային տնտեսության, արտակարգ իրավիճակների մշտադիտարկման, էներգետիկայի, երկրաբանության և գեոդեզիայի, անտառային տնտեսության, տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային քարտեզագրության և այլ բնագավառների ապահովում՝ Երկրի հեռահար զոնդավորման միջոցով ստացված տիեզերալուսանկարներով,
  5. թվային քարտեզների նախապատրաստում տպագրության,
  6. ֆոտոգրամետրիկական աշխատանքներ,
  7. աէրոֆոտոլուսանկարահանման աշխատանքներ,
  8. մեծ տարածքների պատկերների խճանկարների, ֆոտոպլանների և օրտո-ֆոտոպլանների պատրաստում,
  9. ռելիեֆի և տեղանքի թվային մոդելի ստեղծում,
  10. տիեզերալուսանկարների հիման վրա մասշտաբային բոլոր տեսակի թվային քարտեզների և պլանների թարմացում և պատրաստում,
  11. գիտահետազոտական աշխատանքների կատարում:

«Գեոկոսմոս» ՓԲԸ-ն ունի համագործակցության լայն շրջանակ։ Այսօր արդեն համագործակցում է տիեզերական ոլորտի գործունեություն իրականացնող ընկերությունների հետ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Չինաստանից, Բելառուսից և այլ երկրներից:

«Գեոկոսմոս» ՓԲ ընկերությունն ակտիվ մասնակցություն ունի տիեզերական ոլորտում ԵԱՏՄ (ЕврАзЭС) շրջանակներում իրականացվող ԳՀ և ԳՀՓԿ աշխատանքներին (НИР и НИОКР):

Տնօրեն՝ Գևորգ Մանուկյան

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան,Կոմիտասի պող. 35/2 շենք

Հեռախոս՝ +374 (12) 58-22-58, (094) 00-22-88

Էլ.փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։