ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը Բարսելոնայում հանդիպում է ունեցել OpenChip ընկերության ղեկավար կազմի հետ
- Հրապարակվել է՝ 05/03/2026
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
«Համաշխարհային բջջային կոնգրեսի» (MWC Barcelona) շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել կիսահաղորդչային տեխնոլոգիաների ոլորտում առաջատար OpenChip ընկերության ղեկավար կազմի հետ՝ ընկերության ռազմավարական դաշինքների փոխնախագահ Թերեզ Ժամայի և ապարատային ճարտարապետության գլխավոր պատասխանատու Վիոլանտե Մոսքիանոյի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի զարգացող տեխնոլոգիական էկոհամակարգում և կիսահաղորդչային տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հաստատման հնարավորությունները։
Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի ինժեներական մեծ ներուժը և այն պետական նախաձեռնությունները, որոնք աջակցում են կիսահաղորդչային տեխնոլոգիաների ոլորտում նոր սերնդի մասնագետների պատրաստմանը։ Ռուբեն Սիմոնյանը հատուկ ընդգծել է հայաստանյան համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների դերը որպես որակյալ կադրային բազա միջազգային ընկերությունների համար։
OpenChip-ի ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել այցելելու Հայաստան՝ ծանոթանալու մեր երկրի տեխնոլոգիական ձեռքբերումներին, իրականացվող ծրագրերին և քննարկելու հետագա գործակցության հեռանկարները։

