Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Կիբեռանվտանգության դերը զարգացող տեխնոլոգիական հանգույցներում. Նախարար Մխիթար Հայրապետյանի հոդվածը Forbes-ում

Մարտի 5-ին Forbes հեղինակավոր ամսագրում  հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հոդվածը` «Կիբեռանվտանգությունը որպես թվային վստահության խթան` զարգացող տեխնոլոգիական հանգույցներում» խորագրով: 

Հոդվածում նախարարն անդրադարձել է Հայաստանի ջանքերին՝ ուղղված կիբեռանվտանգության ազգային համապարփակ ճարտարապետության ձևավորմանը՝ համադրելով օրենսդրությունը, ինստիտուցիոնալ համակարգը և թվային ենթակառուցվածքները, որոնք նպատակ ունեն ամրապնդելու թվային վստահությունը և խթանելու նորարարության զարգացումը։ 

Թվային տնտեսությունների ընդլայնմանը զուգընթաց՝ վստահությունն ու դիմակայունությունը դառնում են վճռորոշ մրցակցային առավելություններ զարգացող տեխնոլոգիական կենտրոնների համար։

Հոդվածն ամբողջությամբ՝ https://www.forbes.com/councils/forbestechcouncil/2026/03/05/cybersecurity-as-a-catalyst-for-digital-trust-in-emerging-tech-hubs/.

Նմանատիպ գրառումներ