«Seaside Startup Summit Armenia 2026» միջոցառում

«Seaside Startup Summit Armenia»-ն տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական և ձեռնարկատիրական միջոցառումներից է, որը մեկնարկել է 2016 թվականին և արդեն տասը տարի շարունակ անցկացվում է Սևանա լճի ափին։

Ինչպես 2025 թվականին, 2026 թվականին ևս միջոցառումն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության համաֆինանսավորմամբ, ինչը վերահաստատում է ՀՀ կառավարության հետևողական քաղաքականությունը՝ աջակցելու նորարարությանն ու բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, մասնավորապես՝ խթանելու տեխնոլոգիական ձեռնարկատիրությունն ու գիտելիքահենք տնտեսությունը, բարձրացնելու հայկական ստարտափների միջազգային մրցունակությունը, ընդլայնելու միջազգային համագործակցությունը և ամրապնդելու Հայաստանի դիրքը՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական և նորարարական կենտրոն։

«Seaside Startup Summit Armenia 2026-ն» անցկացվեց հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը՝ COP17-ին ընդառաջ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ՝ հանդես գալով «SSS Goes to COP» խորագրով: Ոչ ֆորմալ ճամբարային ձևաչափով համախմբվեցին աշխարհի տարբեր երկրների ստարտափների հիմնադիրներ, ներդրողներ, վենչուրային ֆոնդերի և տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ, մենթորներ, ոլորտի առաջատար փորձագետներ և նորարարության էկոհամակարգի առաջնորդներ։

Սամմիթը ներառեց հետևյալ թեմատիկ ուղղությունները՝ «World Youth Environmen Festival», «Sevan AgriTech Summit», «WineTech Innovation Summit», «Cyber Insurance Summit», «Minning Innovation Summit», «Sevan EV Rally»՝ հյուրընկալելով աշխարհի ավելի քան 50 երկրի ներկայացուցիչների, շուրջ 15000 մասնակցի, ավելի քան 200 ստարտափ թիմի, 150 և ավելի գործընկեր կազմակերպությունների։

Հուլիսի 30-ին կազմակերպվեց նաև «Government Day» միջոցառումը, որի շրջանակում պետական մարմինների ներկայացուցիչները խոսեցին պետական կառավարման ոլորտում առկա խնդիրների մասին՝ ընդգծելով դրանց թվային ու նորարարական լուծումները։

Միջոցառման կարևոր մաս կազմեց ստարտափների մրցութային ծրագիրը, որի շրջանակում մասնակից թիմերը ներկայացրին իրենց նորարարական գաղափարներն ու տեխնոլոգիական լուծումները՝ ստանալով ոլորտի փորձագետների և ներդրողների մասնագիտական գնահատականը, ինչպես նաև հաստատելով նոր գործարար կապեր։

Մրցութային փուլերի արդյունքում ընտրվեցին լավագույն ստարտափները, որոնք արժանացան դրամական մրցանակների և զարգանալու նոր հնարավորությունների։ Միջոցառման ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմեց 100.000 ԱՄՆ դոլլար։ Մրցանակաբաշխությունը դարձավ սամմիթի ամփոփիչ կարևոր իրադարձություններից մեկը՝ ընդգծելով նորարարական նախաձեռնություններին աջակցելու և Հայաստանի ստարտափ էկոհամակարգի զարգացումը խթանելու միջոցառման առաքելությունը։

Հաջորդ «Seaside Startup Summit Armenia»-ի իրականացման ժամկետները կհրապարակվեն 2026 թ․ ավարտին:

Կոնտակտային տվյալներ

Հեռ․՝ +374 98 80 20 28

Հասցե՝ Բաղրամյան 3 ա

Էլ․ հասցե՝ [email protected]

 

Ի գիտություն

Հաջորդ «Seaside Startup Summit Armenia»-ի իրականացման ժամկետները կհրապարակվեն 2026թ․ ավարտին: