Ժամանակավորապես կդադարեցվի հանրապետական սփռման մուլտիպլեքսի արբանյակային հեռարձակումը
- Հրապարակվել է՝ 02/11/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Նորությունների բաժին
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ թվային հաղորդիչ ցանցի արբանյակային հաղորդիչ կայանի արդիականացման և վերազինման աշխատանքներով պայմանավորված, 2023 թվականի նոյեմբերի 3-ին՝ ժամը 08։00-11։00-ն ընկած ժամանակահատվածում, կդադարեցվի հանրապետական սփռման մուլտիպլեքսի արբանյակային հեռարձակումը։