Նոր բացիկ՝ նվիրված Հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդեսին
- Հրապարակվել է՝ 27/11/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական
Նոյեմբերի 27-ին՝ Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդես՝ նվիրված զբոսաշրջությանը Հայաստանում» միջոցառման շրջանակներում հատուկ դրոշմակով մարվել է բացիկ՝ նվիրված Հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդեսին:
Բացիկի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոստի բաժնի պետ Ծովինար Գալստյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Զարուհի Հայրապետյանը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ, «Յունիքոմփ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Բացիկի աջ հատվածում պատկերված է Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի լոգոտիպը, իսկ բացիկի ձախ հատվածում ներկայացված են Սևանավանքը, Հայաստանի Հանրապետության Կառավարության շենքը և Գառնու տաճարը:
Բացիկի վրա նաև առկա են «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՖԻԼԱՏԵԼԻՍՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» և «ԵՐԵՎԱՆ 27-30.11.2025» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով: