Նախարար Մխիթար Հայրապետյանն աշխատանքային այց է կատարել ԲՏԱՆ ընկերություններ
- Հրապարակվել է՝ 22/01/2024
- Թեմաներ
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունվարի 19-ին այցելել է ԲՏԱՆ «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» (Մերգելյան ինստիտուտ), «Հատուկ կապ», «Գեոկոսմոս» ՓԲԸ-ներ և «Դավարո» ՍՊԸ, ծանոթացել ընկերությունների կառուցվածքին ու գործունեությանը, զրուցել աշխատակիցների հետ։
Մխիթար Հայրապետյանը «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ում շրջայց է կատարել ընկերության տարածքում, ծանոթացել արտադրողական հնարավորություններին, գործարանի ներկա վիճակին և ընթացող վերանորոգման աշխատանքներին:
«Հատուկ կապ» ընկերությունում նախարարին ներկայացվել է ընկերության գործունեությունը և ձեռքբերումները, ինչպես նաև խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները։
Նախարարը ճանաչողական այց է ունեցել նաև «Գեոկոսմոս» ՓԲԸ, ծանոթացել ընթացիկ և առաջիկա ծրագրերին, տիեզերական գործունեության ոլորտում ընկերության համագործակցության շրջանակին։
Շրջայցի ավարտին Մխիթար Հայրապետյանը այցելել է հայկական անօդաչուներ արտադրող «Դավարո» ընկերություն:
Հանդիպումների ընթացքում նախարարը շեշտել է, որ յուրաքանչյուր խնդրին պետք է ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել, հիմնավոր լուծումներ տալ դրանց՝ բարձրացնել մատուցվող ծառայությունների որակի նշաձողը։