Նախարարի տեղակալն ընդունել է ՀԲ պատվիրակությանը. քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
- Հրապարակվել է՝ 27/11/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական
Նոյեմբերի 26-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը՝ ՀԲ թվային զարգացման բաժնի ղեկավար Իզաբել Նետոյի գլխավորությամբ։
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը։
Քննարկվել են ՀԲ հետ ծրագրերի շարունակակնությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ երկրի տնտեսական աճն ու արտադրողականությունը բարձրացնելու նպատակով կապի և տվյալների ենթակառուցվածքների, թվային հարթակների ներդրման և օգտագործման, դրանց անվտանգության բարձրացմանն առնչվող թեմաներ։
Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է նշված ուղղություններով նախարարության կատարած աշխատանքներն ու հետագա ծրագրերը։ Նախարարի տեղակալն ադրադարձել է նաև պետական և մասնավոր հատվածներում թվայնացման և կիբեռանվտանգության ներդրման գործընթացներին, այդ ուղղությամբ ՀԲ հետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին։
Իզաբել Նետոն ընդգծել է ՀԲ պատրաստակամությունը նշված ուղղություններով դիտարկելու աջակցության հնարավորությունները՝ առավել արդյունավետ արդյունքներ ապահովելու համար։
Կարևորվել է պետական և մասնավոր հատվածներում առավել ժամանակակից թվային գործիքների ներդումը, ընդհանուր նպատակի շուրջ տարբեր նախարարությունների կողմից համակարգված աշխատանքների իրականացումը, այս համատեքստում՝ նախագծերի կառավարման և տեխնիկական փորձաքննության կարողությունների զարգացումը, որը հնարավորություն կընձեռի բարձրացնելու առաջ եկած խնդիրների լուծման արդյունավետությունը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու քննարկումները՝ հնարավոր աջակցության առավել արդյունավետ տարբերակները կանխորոշելու համար։


