«ՎԻՎԱ ԹԵՔՆՈԼՈՋԻ 2025» (VIVA TECHNOLOGY 2025) տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը մեկնարկել է
- Հրապարակվել է՝ 17/01/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության հայտարարում է 2025 թվականի հունիսի 11-ից 14-ը Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում կայանալիք «Վիվա Թեքնոլոջի 2025» (VIVA TECHNOLOGY 2025) միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին:
Ցուցահանդեսը Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական և ստարտափ միջոցառումներից մեկն է, որն ամեն տարի միավորում է ստարտափներին, տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին, ներդրողներին աշխարհի տարբեր երկրներից: Ցուցահանդեսի հիմնական առանձնահատկություններից են՝ ստարտափների ցուցադրությունները (որտեղ զարգացող ընկերությունները ներկայացնում են իրենց նորարարությունները), գլոբալ տեխնոլոգիական արդյունաբերության առաջատարների ելույթները, նորագույն տեխնոլոգիական նորարարություններով ցուցասրահները, ցանցային հնարավորությունները ստարտափների, ներդրողների և կազմակերպությունների միջև։ Միջոցառումը սովորաբար ընդգրկում է տեխնոլոգիական տարբեր ոլորտներ, ներառյալ՝ արհեստական բանականություն, իրերի ինտերնետ (IoT), կանաչ տեխնոլոգիաներ և կայունություն, թվային փոխակերպում, ռոբոտաշինություն։
Հաշվի առնելով միջոցառման մասշտաբայնությունը, ինչպես նաև նախորդ տարիների մասնակցության հաջողված փորձը՝ Նախարարությունը նախատեսում է միջոցառմանը ներկայանալ հայկական ոլորտային կազմակերպությունների հետ միասնական «ARMENIA» տաղավարով՝ ներկայացնելով նրանց կողմից առաջարկվող արտադրանքն ու լուծումները:
Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել մինչև 2025 թվականի փետրվարի 17-ը հետևյալ հղումով:
Նախարարությունը հոգալու է ցուցահանդեսային տարածքի վարձակալության, կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ծախսերը։ Մնացած ծախսերը (ավիատոմսեր, կեցություն) հոգալու են ընտրված կազմակերպությունները։
Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ միջոցառման պաշտոնական կայքում:
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 010-59-01-62 հեռախոսահամարով: