Նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերություն
- Հրապարակվել է՝ 18/01/2024
- Թեմաներ
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ, շրջայց կատարել ընկերության տարածքում:
Այցի շրջանակում նախարարը ծանոթացել է ցանցի վերահսկողության և կառավարման կենտրոնի ընթացիկ աշխատանքներին, հետևել՝ ինչպես է վերահսկվում և կառավարվում հանրապետության հեռուստակայանների և հեռուստաեթերի անխափան աշխատանքը։
Շրջայցից հետո տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում նախարարին ամփոփ ներկայացվել են 2023թ. ընթացքում կատարված աշխատանքները և 2024թ. նախատեսվող ծրագրերը: