Նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Starlink-ի գրասենյակ
- Հրապարակվել է՝ 15/06/2024
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Պաշտոնական
- Նորություն
Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Starlink-ի գրասենյակ, որտեղ արդյունավետ հանդիպում է ունեցել կազմակերպության ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են ընկերության հետ համագործակցության, մասնավորապես, առաջադեմ տեխնոլոգիաները Հայաստանում հասանելի դարձնելու հետ կապված հարցեր։