Նախարար Մխիթար Հայրապետյանը ծանոթացել է Ռազմարդյունաբերության կոմիտեի աշխատանքներին
- Հրապարակվել է՝ 17/01/2024
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունվարի 17-ին այցելել է ՀՀ ԲՏԱՆ Ռազմարդյունաբերության կոմիտե: Նախարարին է ներկայացվել կոմիտեի աշխատակազմը, կառուցվածքն ու գործառույթները, ինչպես նաև՝ 2023թ. իրականացված աշխատանքները:
Մխիթար Հայրապետյանն ընդգծել է ռազմարդյունաբերության ոլորտում պետական ու մասնավոր հատվածների փոխգործակցության սերտացման անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ անհրաժեշտ է մշակել որակի վերահսկողության գնահատման հստակ մեխանիզմներ և չափանիշներ՝ գնահատելու ստացված արդյունքները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կոմիտեի 2024թ. կարիքները, պետական մասնակցությամբ ընկերությունների խնդիրներն ու հնարավորությունները: