Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Մխիթար Հայրապետյանն այցելել է «Ինժեներական քաղաք»

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ մարտի 20-ին այցելել է «Ինժեներական քաղաք»։

«Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել, ծանոթացել ենթակառուցվածքներին, «Ինժեներական քաղաք»-ում արդեն իսկ գործունեություն իրականացնող ընկերություններին, արտադրանքին, նոր ծրագրերին։

Մխիթար Հայրապետյանին մանրամասներ են ներկայացվել իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի, առաջիկա անելիքների մասին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի ինժեներական ապագայի տեսլականը, այդ համատեքստում հայկական արտադրանքը գլոբալ շուկաներ դուրս տանելու հնարավորությունները:

Տեսանյութ

Նմանատիպ գրառումներ