Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է DataArt Armenia

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է DataArt Armenia ընկերություն։

Տեխնոլոգիական ոլորտի առաջատներից DataArt ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արսեն Բաղդասարյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել ընկերության տարածքում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, նախատեսվող ծրագրերին, ընկերության գրանցած հաջողություններին:

Այցի ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական և ՏՏ ոլորտի զարգացմանը միտված օրենսդրական բարեփոխումները, պետական աջակցության ծրագրերը, նոր գաղափարներն ու պետություն-մասնավոր համագործակցության հնարավորությունները:

Անդրադարձ է եղել նաև Հայաստան տեղափոխված արտասահմանցի մասնագետներին, DataArt Armenia-ում նրանց ներգրավվածությանը, աշխատանքային պայմաններին և հետագա գործունեությանը:
 
Նմանատիպ գրառումներ