Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Մխիթար Հայրապետյանն այցելել է միկրոալիքային նորարարական սարքավորումներ և տեխնոլոգիաներ արտադրող  «ԱՏԳ» ընկերություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 2-ին այցելել է «ԱՏԳ» ընկերություն, որը մշակում և արտադրում է միկրոալիքային նորարարական սարքավորումներ և տեխնոլոգիաներ։

Ընկերության ղեկավար Գեղամ Վարդանյանը ներկայացրել է ընկերության գործունեությունը, մինչև 2030 թվականի ռազմավարական պլանը, ընկերության աշխատակիցների թվի ավելացման, այդ թվում արտահանման ծավալների աճի հեռանկարները։

Նախարար Հայրապետյանն իր աջակցությունն է հայտնել ԱՏԳ նախաձեռնություններին՝ այդ թվում աշխատուժի ավելացման և արտահանման ներուժի ընդլայնման ընկերության պատրաստակամությանը: Նախարարը ևս մեկ անգամ ընկերությանն է ներկայացրել այն ծրագրերն ու հնարավորությունները, որոնք ներդրված են ոլորտը բարելավելու նպատակով: Խոսել են նաև խնդիրներից, դրանց հնարավոր լուծումներից և համատեղ լուծման տարբերակներից:

«ԱՏԳ»  ընկերության արտադրատեսակները մշակվում են դիզայնից մինչև արտադրություն։

Գործընթացը ներառում է էլեկտրոնային և բարձր հաճախականության  բաղադրիչների, ինչպես նաև ալեհավաքների համակարգերի նախագծում, դրանց մեխանիկական  և էլեկտրամեխանիկական միավորների մշակում, արտադրություն, հավաքում և վերջնական փորձարկում։

Նմանատիպ գրառումներ