Երկու նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակ» թեմային
- Հրապարակվել է՝ 18/06/2024
- Թեմաներ
- Նորություն
Վալենտին Պոդպոմոգովի արվեստանոցում հունիսի 18-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել երկու նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակ» թեմային:
Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Գևորգ Մելիքսեթյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, Վալենտին Պոդպոմոգովի այրին՝ Ասյա Պոդպոմոգովան:
1-ին նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովը (1924-1998թթ.)՝ իր «Վերջին մղոնը» կտավի խորապատկերին, իսկ 2-րդ նամականիշը ներկայացնում է իր «Իմ մեղքը» կտավը (1983թ.):
Նամականիշերի վրա նաև առկա է «ՎԱԼԵՆՏԻՆ ՊՈԴՊՈՄՈԳՈՎ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: