ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Teledyne e2v ընկերություն
- Հրապարակվել է՝ 14/11/2025
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
Նոյեմբերի 14-ին Հայաստանի պատվիրակությունը ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ այցելել է Teledyne e2v ընկերություն և հանդիպում ունեցել ընկերության վաճառքի գծով փոխնախագահ Էրիկ Մարսելոյի և ծրագրերի ու ինժեներական հարցերով փոխնախագահ Մարկ Իլիոզերի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացման, տեխնոլոգիական փորձի փոխանակման և Հայաստանում կիսահաղորդչային ոլորտի զարգացման հնարավորությունները։
Պատվիրակության անդամները ծանոթացել են ընկերության բարձր ճշգրտության կիսահաղորդչային բաղադրիչների, էներգաարդյունավետ միկրոէլեկտրոնիկայի և պատկերների մշակման տեխնոլոգիական լուծումներին, ինչպես նաև հետազոտական և զարգացման ներուժին։
Նախարար Հայրապետյանը նշել է, որ նման հանդիպումները կարևոր են Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման, միջազգային փորձի ներգրավման և տեղական մասնագետների մասնակցության համար, ինչպես նաև հնարավորություն են ստեղծում երկրի կիսահաղորդչային ոլորտի ներուժն ինտեգրել եվրոպական և գլոբալ արժեքային շղթաներում։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը և խորացնել համագործակցությունը հետագա համատեղ ծրագրերում, ինչպես նաև աշխատել նորարարական տեխնոլոգիաների և տեղական արտադրության հնարավորությունների զարգացման ուղղությամբ։
Teledyne e2v-ը համաշխարհային առաջատար ընկերություն է, որը մասնագիտացած է բարձր ճշգրտության կիսահաղորդչային բաղադրիչների և ենթահամակարգերի մշակման ու արտադրության մեջ՝ տրամադրելով նորարարական լուծումներ բժշկության, գիտության, օդատիեզերական, պաշտպանական և արդյունաբերական ոլորտների համար։