Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ-ում էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ քննարկվել են տեխնոլոգիական ոլորտի համագործակցության մի շարք ուղղություններ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը փետրվարի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում էստոնիայի Հանրապետության  արտակարգ և  լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին:

Գևորգ Մանթաշյանը նորանշանակ դեսպանին ներկայացրել է նախարարության գործունեությունն ու ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր, անդրադարձել է հայաստանյան ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, պետություն-մասնավոր գործընկերության հենքով իրականացվող «Ինժեներական քաղաք» ծրագրին,  երկրում իրենց գործունեությունը ծավալող անդրազգային ոլորտային խոշոր ընկերություններին,  ներդրումային քաղաքականության զարգացմանը խթանող պետական նախաձեռնություններին և այլն:

Դեսպանն իր հերթին ներկայացրել է Հայաստանի հետ իրականացվող համատեղ ծրագրերն, անդրադարձել է երկրում տեխնոլոգիական ոլորտի դինամիկ աճին՝ ընդգծելով Հայաստանի հետ փոխգործակցությունը խորացնելու Էստոնիայի հետաքրքրությունն ու կամքը:

Կողմերը քննարկել են նաև թվայնացման, էստոնական ընկերությունների հետ համագործակցության զարգացման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող և փոխգործակցության ամրապնդմանը նպաստող մի շարք այլ հարցեր: Ձեռք են բերել պայմանավորվածություններ հետագա քայլերի և անելիքների վերաբերյալ:

Նմանատիպ գրառումներ