Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Տեխնոլոգիական ոլորտի շուրջ 300 աշխատակիցներ կվերապատրաստվեն. տրվել է «Կարողությունների զարգացում» բաղադրիչի մեկնարկը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում հայտարարում է «Կարողությունների զարգացում» բաղադրիչի մեկնարկի մասին։ 

Տեխնոլոգիական ընկերությունների աշխատակիցների վերապատրաստման համար հայտարարված դրամաշնորհային մրցույթի արդյունքում ստացվել է 38 հայտ, ընտրվել է 23-ը: Հաղթող ընկերությունների շուրջ 300 աշխատակիցներ տարբեր ուսումնական հաստատություններում կանցնեն ոլորտային վերապատրաստման ծրագրեր։ 

2024 թվականի օգոստոսի 7-ին 6 ընկերության հետ կնքվել են դրամաշնորհի տրամադրման պայմանագրերը: Հոկտեմբերի 17-ին 2-րդ անգամ հայտարարված մրցույթի արդյունքում կնքվել է ևս 17 պայմանագիր:

Հաղթող կազմակերպությունները՝ մինչև ծրագրի ավարտը, որպես հաջողության չափանիշ պետք է ներկայացնեն առնվազն մեկ ավարտական աշխատանք։

 Ծրագրի ավարտը նախատեսված է 2024 թվականի դեկտեմբերին:

 «Կարողությունների զարգացում» բաղադրիչով նախատեսվում է օժանդակել ՏՏ և ինժեներական կազմակերպությունների կադրային ռեսուրսների բարելավմանը՝ կադրերի վերապատրաստման լավագույն ծրագրերին  տրամադրելով դրամաշնորհներ (վաուչերներ)։

Նմանատիպ գրառումներ