Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին կտրամադրվի պետական աջակցություն

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ներկայացված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշման նախագծին։

Որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացմանն օժանդակելու, նշյալ ոլորտում տնտեսվարող սուբյեկտների գործունեության իրականացման համար համապատասխան մրցունակ միջավայր ստեղծելու անհրաժեշտությամբ։ Նախագիծը նպատակ ունի նաև նպաստելու բարձր մասնագիտական որակավորում ունեցող աշխատուժի ներգրավմանը։

Ըստ հիմնավորման՝ սահմանված կարգով պետական աջակցություն է տրամադրվել 47 կազմակերպության, ընդհանուր վճարվել է 7,857,245,293 ՀՀ դրամ։

Արդյունքում՝ ստեղծվել է շուրջ 5854 աշխատատեղ: Հաշվի առնելով, որ սահմանված կարգով ամսական միջինում տրամադրվում էր շուրջ 500 մլն ՀՀ դրամի չափով պետական աջակցության գումար, որոշման բյուջեն կկազմի շուրջ 7 մլրդ ՀՀ դրամ: Համապատասխան որոշման ընդունումը հնարավորություն է ընձեռել համաշխարհային շուկայում բազմաթիվ փոփոխությունների և մարտահրավերների պայմաններում ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պահպանելու առկա աշխատատեղերն ու աշխատողների աշխատավարձերը, ինչպես նաև խթանել է նոր աշխատատեղերի ստեղծմանը:

ՀՀ կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման կարևորությունը դիտարկում է ոչ միայն որպես առանձին ոլորտ, այլ նաև որպես Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր առաջընթացի, արտադրողականության բարձրացման և համաշխարհային տնտեսության մեջ մրցունակությունն ապահովելու կարևոր գործոն:

Նմանատիպ գրառումներ