Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Մարվել և շրջանառության մեջ է դրվել «Մեծանուն հայեր. Հովհաննես Բադալյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված մեկ նամականիշ

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում նոյեմբերի 21-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել «Մեծանուն հայեր. Հովհաննես Բադալյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված մեկ նամականիշ:

Մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արման Աբրահամյանը, Հովհաննես Բադալյանի դուստր՝ Նունե Բադալյանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Բադալյանը (1924-2001թթ.): Նամականիշի վրա առկա են «ՀԱՅ ԵՐԳԻՉ» և «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԴԱԼՅԱՆ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Նմանատիպ գրառումներ