Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Հատուկ բացիկ՝ նվիրված Ֆիլատելիստական ցուցահանդեսին. նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է մարման արարողությանը

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում «Փոստի պատմությանը նվիրված ֆիլատելիստական ցուցահանդես»-ի շրջանակում նոյեմբերի 18-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել Ֆիլատելիստական ցուցահանդեսին նվիրված հատուկ դրոշմակով բացիկ:

Միջոցառմանը, որը կազմակերպվել է Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի կողմից, մասնակցել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Բացիկի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արման Աբրահամյանը, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Զարուհի Հայրապետյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Բացիկի մարման արարողությունից հետո պաշտոնյաները ծանոթացել են ցուցահանդեսում ներկայացված նամականիշների, ծրարների հավաքածուներին։

Բացիկի աջ հատվածում պատկերված է Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի լոգոտիպը, իսկ բացիկի ձախ հատվածում առկա են «ՖԻԼԱՏԵԼԻՍՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ», «ԵՐԵՎԱՆ 2024» և «ՓՈՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Բացիկի վրա նաև պատկերված է Փոստի պատմությանը նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսի լոգոտիպը: 

Նմանատիպ գրառումներ