Նախարարը մասնակցել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակ» հատուկ ծրարի մարման արարողությանը
- Հրապարակվել է՝ 25/12/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
2023թ. դեկտեմբերի 25-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել հատուկ ծրար` նվիրված «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակ» թեմային:
Հատուկ ծրարի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը, «ՀԷՑ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Դարբինյանը, «PMI Science» գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Վահե Դանիելյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Հայաստանի ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Ծրարի վրա պատկերված են «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակ», «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» գրառումները՝ հայերենով և անգլերենով, ինչպես նաև՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված լոգոտիպը: Ծրարի ներքևի հատվածում պատկերված է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տարբերանշանը:
Հատուկ ծրարի վրա փակցված է 2008թ. թողարկված «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 75-ամյակը» թեմային նվիրված նամականիշ:
Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել «Պոլիտեխնիկ 90» հուշատախտակի հանդիսավոր բացումը: