ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի կիբեռտարածության և թվային քաղաքականության բյուրոյի գծով ավագ տեղակալին՝ ոլորտային համագործակցության հնարավորություններն, առաջնահերթություններն ու ակնկալիքները քննարկելու
- Հրապարակվել է՝ 03/10/2024
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի հետ հոկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում առաջին անգամ աշխատանքային այցով գտնվող ԱՄՆ պետքարտուղարի կիբեռտարածության և թվային քաղաքականության բյուրոյի գծով ավագ տեղակալ Ջենիֆեր Բեչըսին և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:
Հանդիպման ընթացքում նախարար Հայրապետյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնությունները՝ մասնավորապես ուժի մեջ մտած և սպասվելիք օրենսդրական մի շարք փոփոխությունները, անցումն «Ամպայինն առաջինը» քաղաքականությանը, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները:
Նախարար Հայրապետյանը կարևորել է ԱՄՆ կառավարության աջակցությունը մի շարք ոլորտներում, այդ թվում ՝ կիբեռանվտանգության, թվային փոխակերպման և ամպային ու ցանցային ենթակառուցվածքների զարգացման գործում: Նա նաև կարևորել է համագործակցությունը Հայաստանի բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի ձևավորման գործում ՝ թվային դարաշրջանում կայուն աճ ապահովելու համար:
Ջենիֆեր Բեչըսը ներկայացրել է ԱՄՆ կառավարության ռազմավարությունն ու մոտեցումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի նկատմամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով հուսալի թվային ենթակառուցվածքի զարգացման անհրաժեշտությանը: Նա ընդգծել է այդ ոլորտներում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կիբեռանվտանգության համակարգերի և կապերի ամրապնդման կարևորությունը:
Հանդիպմանը մասնակցել են նաև անձնակազմի օգնական Ալեքսիս Լոգան Բրաունը, տնտեսական հարցերով խորհրդական Էրիկ Մարկովսը ՀՀ ԱԳՆ ԱՄՆ և Կանադայի բաժնի առաջին քարտուղար Գեղամ Ադամյանը: