Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն աշխատանքային այցով գտնվել է Միացյալ Թագավորությունում

ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը` ՀՀ պատվիրակության կազմում ապրիլի 27-30-ը գտնվել է Միացյալ Թագավորությունում՝ (Լոնդոն) Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) «Արձագանքելով Հայաստանում քայքայիչ կապիտալի սպառնալիքին. Հանրային և մասնավոր հատվածների միջև համակարգման ամրապնդում» ծրագրի շրջանակում կազմակերպած ուսումնական այցի նպատակով:

Պատվիրակության կազմում են եղել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և «Էնթերփրայզ Արմենիայի», ինչպես նաև մասնավոր հատվածի առաջատար կազմակերպությունների՝ ԱՄՆ առևտրի պալատի (AmCham Armenia), ACSES վերլուծական կենտրոնի և Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության ներկայացուցիչներ։

Երկօրյա ծրագրի ընթացքում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել բրիտանական մի շարք պետական և ոչ պետական կառույցների հետ՝ ուսումնասիրելու Միացյալ Թագավորության ներդրումների վերահսկման և տնտեսության անվտանգության փորձը։ Հանդիպումներ են կայացել Արտաքին, Համագործակցության և զարգացման գրասենյակի (FCDO) մի շարք կառույցների՝ Բիզնեսի և առևտրի դեպարտամենտի, Միացյալ Թագավորության խորհրդարանի անդամների և Թագավորական Միացյալ Ծառայությունների Ինստիտուտի (RUSI) ներկայացուցիչների հետ։

Այցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ոլորտային համագործակցության խորացման հնարավորությունները՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժը, փորձի փոխանակումը, փոխշահավետ ծրագրերի մշակումն ու համագործակցության նոր ուղղությունների բացահայտումը։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ շարունակելու քննարկումները համագործակցության ընդլայնման նպատակով և գործնական քայլեր ձեռնարկել ոլորտային զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Նմանատիպ գրառումներ