Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է Հայաստանի և Օվերն-Ռոն-Ալպի բարեկամությանը նվիրված երեկոյին
- Հրապարակվել է՝ 04/04/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հրավերով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է Օվերն-Ռոն-Ալպ շրջանի պատվիրակության այցի կապակցությամբ տեղի ունեցած բարեկամության երեկոյին։
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լուոն, Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն, կառավարության ներկայացուցիչներ, դիվանագետներ, բարձրաստիճան պաշտոնյաներ։
Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է ներկաներին, կարևորել Օվերն-Ռոն-Ալպ շրջանի պատվիրակության այցը Հայաստան:
«Օվերն-Ռոն-Ալպ շրջանի հետ են կապված նաև հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի կարևորագույն ոլորտների հաջողությունները, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի տարբեր ուղղություններով, տեխնոլոգիական ուղղվածությամբ համալսարանների և մի շարք այլ բուհերի միջև համագործակցությունը, ինչպես նաև Թումո կենտրոնի ներկայությունը Օվերն-Ռոն-Ալպի տարածաշրջանային թվային կամպուսում»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը:
Հայաստան կատարած այցի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր, որով նախատեսվում է զարգացնել երկկողմ համագործակցությունը։