Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ԱԺ հանձնաժողովին են ներկայացվել ՌԱԿ 2024թ. գործունեության ցուցանիշները. քննարկվել են ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր

Նախարար Մխիթար Հայրապետյանը և Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացրել ՌԱԿ 2024թ. և Արամ Ջիվանյանի պաշտոնավարման 100-օրյա գործունեությունը՝ անդրադառնալով ձեռքբերումներին, նախանշված ու հեռանկարային աշխատանքներին, ոլորտի զարգացմանը միտված  պարբերաբար իրականացվող բարեփոխումներին, նաև՝ բացթողումներին, դրանք բացառելու հնարավորություններին։

Փակ քննարկման ընթացքում նախարար Մխիթար Հայրապետյանը համեմատություններով ներկայացրել է 2023-2024թթ. գործունեությունը՝ ընդգծելով երկու տարվա  ընթացքում ռազմարդյունաբերության ոլորտի բյուջեի կատարողականի գրանցած ցուցանիշները։ Անդրադարձ է կատարվել աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և ավելի բարձր ցուցանիշների հասնելու մի շարք տարբերակների ու հնարավորությունների։ 

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարևորել է հայրենական ռազմական արտադրանքի որակական և քանակական ցուցանիշների բարձրացումը՝ այդ համատեքստում ընդգծելով արտադրողների կողքին լինելու, նրանց հետ սերտ աշխատելու անհրաժեշտությունը։ Հանձնաժողովը ողջունել է ոլորտային քաղաքականության իրականացման համատեքստում տեխնոլոգիական առաջընթացն ու նորարարությունները խթանող ինստիտուցիոնալ ծրագրերի և մեխանիզմների ներդրումը։

Քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր, ներկայացվել են 2025 թվականի անելիքները՝ հիմքում պահելով  նաև գիտության ուղղությունը:

Նմանատիպ գրառումներ