Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

«Վիվա Արմենիա», Ucom, Team Telecom Armenia տելեկոմ ընկերություններ այցերի հերթական կանգառը «OVIO»-ն է. Մխիթար Հայրապետյանն այցելել է «OVIO»-ի տվյալների մշակման կենտրոն

  • Հրապարակվել է՝ 05/08/2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանի հետ օգոստոսի 5-ին այցելել է «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերություն, որը 2024թ. մայիսին վերաբրենդավորվել է՝ այսուհետ հանդես գալով «OVIO» ապրանքանիշով:

«OVIO»-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի ուղեկցությամբ Մխիթար Հայրապետյանը շրջել է ընկերության տարածքով, ծանոթացել ենթակառուցվածքներին, վերջին շրջանում իրականացված որակական փոփոխություններին։

Հայկ Ֆարամազյանը նշել է, որ նոր ապրանքանիշի մուտքով ընկերությունը դուրս է գալիս հեռահաղորդակցության դասական օպերատոր լինելու սահմաններից՝ վերափոխվելով և մատուցելով մի շարք թվային ու ամպային ծառայություններ՝ սկիզբ դնելով թվային ծառայությունների միասնական էկոհամակարգի ձևավորման գործընթացին։

Նախարարին է ներկայացվել 2024թ. մայիսին շահագործման հանձնված տվյալների մշակման կենտրոնը, որ ժամանակակից տեխնոլոգիաներով և միջազգային մակարդակի ենթակառուցվածքով գերժամանակակից կենտրոն է՝ իր տեսակի մեջ առաջինն ու ամենամեծը Հայաստանում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտի խնդիրներին ուղղված բարեփոխումներին, մալուխների տեղադրման նորարարական լուծումների կիրառության հնարավորություններին: Ներկայացվել են նաև տելեկոմ ոլորտի ներկայացուցիչների կողմից բարձրաձայնված մի շարք հարցեր, այդ համատեքստում նախարարն ընդգծել է, որ դրանք նախարարության ուշադրության կենտրոնում են, և վեր հանված խնդիրների լուծմանն ուղղված քայլեր արդեն իսկ ձեռնարկվել են: 

«OVIO»-ն մատուցում է լայնաշերտ ինտերնետի, սմարթ հեռուստատեսության, Ֆիքսված հեռախոսակապի և մի շարք ամպային ծառայություններ։

Նմանատիպ գրառումներ