«Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի շրջանակներում հայտարարվել են դրամաշնորհային մրցույթներ
- Հրապարակվել է՝ 19/12/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Նորություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2023թ. «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի շրջանակներում հայտարարում է դրամաշնորհային մրցույթներ «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ» բաղադրիչների համար:
- «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 30,000,000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամ:
- «Աճի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 60,000,000 (վաթսուն միլիոն) ՀՀ դրամ:
Ծրագրով նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել գաղափարի կամ աճի փուլում գտնվող ընկերություններին, որոնք մասնակցել են 2023թ. «Ներուժ 4.0» աքսելերացիոն ծրագրին և իրենց կողմից ներկայացվող արտադրանքի և/կամ ծառայության նախատիպը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը, տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների ու մարտահրավերների լուծմանը:
«Գաղափարի փուլ»
Այս բաղադրիչի շրջանակում ընդհանուր բյուջեն կազմում է 30,000,000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամ, որը նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած 3 ընկերությունների միջև՝ յուրաքանչյուրին տրամադրելով մինչև 15 մլն ՀՀ դրամ ֆինանսավորում:
«Աճի փուլ»
Այս բաղադրիչի շրջանակում ընդհանուր բյուջեն կազմում է 60,000,000 (վաթսուն միլիոն) ՀՀ դրամ, որը նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած 3 ընկերությունների միջև՝ յուրաքանչյուրին տրամադրելով մինչև 30 մլն ՀՀ դրամ ֆինանսավորում: