Նախարարն ընդունել է Լյուքսեմբուրգի նորանշանակ դեսպանին
- Հրապարակվել է՝ 29/09/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Նորություն
- Նորությունների բաժին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն դը Մյույզերին։
Նախարարը ողջունել և շնորհավորել է նորանշանակ դեսպանին, համոզմունք հայտնել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև արդյունավետ համագործակցության նախադրյալներ կան: Ռոբերտ Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել նախարարության հիմնական գործառույթներն ու զարգացման հեռանկարները, նշել, որ տպավորված է տիեզերքի հետազոտության, տիեզերական արդյունաբերության և սարքաշինության ոլորտներում Լյուքսեմբուրգի ունեցած փորձով:
Դեսպան Ալեն դը Մյույզերին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, հավելելէ, որ իրատեսական է համարում տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման, ստարտափ էկոհամակարգի, տիեզերական գործունեության և կիբեռանվտանգության ոլորտներում համագործակցությունը Հայաստանի հետ:
Դեսպանն առաջարկել է դիտարկել նաև փոխգործակցությունը Լյուքսեմբուրգի «Startups House»-ի հետ, որը մեկ տանիքի տակ է համախմբել նորարարական կենտրոններին, ինկուբատորներին, բիզնես աքսելերատորներին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ կապված թվայնացման, վենչուրային հիմնադրամների, ֆինթեք, բլոկչեյն տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ: