Նախարարի առաջին տեղակալն ընդունել է Սլովակիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալին
- Հրապարակվել է՝ 25/05/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մայիսի 22-ին ընդունել է Սլովակիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Պետեր Գերհարտին:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկը:
Ողջունելով գործընկերոջը՝ նախարարի առաջին տեղակալը նշել է, որ նախարարությունում արդեն իսկ ուրվագծվել են բարձր տեխնոլոգիական ոլորտում հայ-սլովակական երկկողմ համագործակցության հնարավոր ուղղությունները: Գ․ Մանթաշյանը կարևորել է Սլովակիայի հետ հարաբերությունների զարգացումը՝ նաև որպես Եվրամիության անդամ պետության և ընդգծել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ բարենպաստ պայմաններ ստեղծելու Հայաստանում սլովակ գործարարների ներդրումների ներգրավման և բիզնես գործունեության իրականացման համար:
Սլովակիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Պետեր Գերհարտն իր հերթին նշել է, որ իր այցելությունը լավ հնարավորություն է Հայաստանի և Սլովակիայի միջև արդյունավետ համագործակցություն ձևավորելու համար:
Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվել են ավելի հստակ ձևակերպել քննարկված ոլորտներում առկա խնդիրները՝ հետագա փոխգործակցությունն ավելի առարկայական հիմքերի վրա դնելու նպատակով: