Նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Դանիայի դեսպան Անն Թովթ Սորենսենին
- Հրապարակվել է՝ 27/03/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Անն Թովթ Սորենսենին։
Կողմերը ողջունել են միմյանց, խոսել երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտի համագործակցության ուղղությունների ու հեռանկարների շուրջ։
Նախարար Ռոբերտ Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել նախարարության գործունեության և ընթացիկ ծրագրերի վերաբերյալ, անդրադարձել տեխնոլոգիական ոլորտի ընկերություններին տրամադրվող պետական աջակցության ու դրամաշնորհային ծրագրերին։
Դեսպան Անն Թովթ Սորենսենն իր հերթին խոսել է տեխնոլոգիական ոլորտում Դանիայի ձեռքբերումների մասին, նշել, որ հետաքրքրված է հայկական ընկերությունների գործունեությամբ և իր լիազորությունների շրջանակներում ջանքեր կգործադրի ոլորտային համագործակցության շրջանակներն ընդլայնելու ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Ինժեներական քաղաք» ծրագրին, հայկական ոլորտային ընկերությունների վերջին ձեռքբերումներին, թվայնացման, կիբեռանվտանգության և մի շարք այլ ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորություններին։
Կողմերը վերահաստատվել են նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունն ու պատրաստակամությունը: