Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն հոկտեմբերի 23-ին ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար, դեսպան Էրին Էլիզաբեթ ՄըՔիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցության ընդլայման հնարավորությունները, որոնք կարող են նպաստել Հայաստանում թվայնացման և էլեկտրոնային կառավարման զարգացման գործընթացին:

Ողջունելով հյուրերին՝ Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանում թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և թվայնացման գործընթացի պատասխանատու մարմիններին: Նախարարը շեշտել է թվայնացման դերը պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման գործում: Ռոբերտ Խաչատրյանը նաև համառոտ տեղեկություններ է հաղորդել նախարարության կողմից համակարգվող այլ ոլորտների վերաբերյալ:

Դեսպան Էրին Էլիզաբեթ ՄըՔին ընդգծել է Հայաստանի մեծ ներուժը տեղեկատավական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում և շեշտել թվայնացման գործընթացի կարևորությունը՝ նշելով, որ էլեկտրոնային կառավարումը դարձնում է կառավարության գործունեությունն ավելի թափանցիկ և հաշվետու իր քաղաքացիներին, բայց մյուս կողմից՝ առաջացնում է որոշ ռիսկեր:


Էրին ՄըՔին ուշադրություն է հրավիրել նաև ապատեղեկատվության դեմ պայքարի և կիբեռանվտանգության հարցերին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև այլ ոլորտներում փոխգործակցության ձևավորման հնարավորություններին, առաջիկա տեխնոլոգիական զարգացման ծրագրերին և մասնավոր հատվածի ներգրավվածությունը։

Նմանատիպ գրառումներ