Նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ» ընկերություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ» ընկերության հայաստանյան մասնաճյուղ:
Ռոբերտ Խաչատրյանը հիմնադիր նախագահ Աշոտ Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ընկերության մասնաշենքում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել ենթակառուցվածքներին և իրականացվող աշխատանքներին:
Շրջայցից հետո տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ընթացքում նախարարին է ներկայացվել իրականացվող նախագծերը և գործունեության ընդհանուր աշխարհագրությունը։
Նախարարը Ռոբերտ Խաչատրյանը բարձր է գնահատել ընկերության գործունեությունը՝ նշելով, որ տպավորված է «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ»-ի ենթակառուցվածքներով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցության ամրապնդմանն ուղղված մի շարք նախագծեր և գաղափարներ, որոնց իրականացումը կնպաստի գիտելիքահեն տնտեսության զարգացմանը։
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների աշխատանքի տեղավորմանը և առաջնային այլ խնդիրների լուծմանն առնչվող հարցերին:
«Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ» ընկերությունը գործում է 26 տարի: Ընկերությունը գրասենյակներ ունի Հայաստանում, ԱՄՆ-ում, Նիդերլանդներում, Ռուանդայում և Ուկրաինայում: Գլխամասային գրասենյակը Վաշինգտոնում է, իսկ ամենամեծ գրասենյակը՝ Երևանում: Գործունեության ընթացքում ընկերությունն իրականացրել է ավելի քան 300 նախագիծ, այդ թվում՝ էլեկտրոնային կառավարման համակարգերի ստեղծումը, որոնք ներդրվել են աշխարհի տասնյակ երկրների պետական կառավարման մարմիններում: