Նախարար Ռոբերտ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը «Հատուկ կապ»-ի ստեղծման 84-րդ տարեդարձի կապակցությամբ
- Հրապարակվել է՝ 01/08/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
«Հատուկ կապ» ընկերության հարգելի՛ աշխատակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ «Հատուկ կապ» ընկերության ստեղծման 84-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ձեր աշխատանքը պատմական արմատներ ունի՝ 84 տարվա պատմություն:
Այս տարիների ընթացքում ընկերության անձնակազմը մեծ նվիրումով, բարձր պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով հաջողությամբ իրականացրել է վստահված չափազանց կարևոր աշխատանքը՝ գործնականում բազմիցս ապացուցելով, որ պատրաստ է ստանձնել ցանկացած բարդության առաջադրանքներ և պատվով կատարել դրանք։
«Հատուկ կապ» ընկերությունը եզակի նշանակության կառույց է և միակն է մեր երկրում, որը հատուկ առաքումների միջպետական փոխադրումներ է կատարում։ Ձեր կողմից իրականացվող աշխատանքն այն կարևորագույն օղակներից է, որն ապահովում է պետական նշանակության լրջագույն խնդիրներ՝ պետական հույժ գաղտնի, հատուկ փաստաթղթերի ապահով տեղափոխում։
Համոզված եմ, որ «Հատուկ կապը» շարունակաբար կբարելավի ծառայությունների որակը, իսկ անձնակազմը նույն պատասխանատվությամբ կիրականացնի իր առջև դրված առաքելությունը:
Հաջողություն եմ մաղթում ձեր կարևոր գործում, նոր ձեռքբերումներ և ծրագրերի իրականացում՝ ի շահ մեր երկրի և հայրենիքի։