Նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովին
- Հրապարակվել է՝ 01/12/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
Դեկտեմբերի 1-ին Երևանում մեկնարկել է «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովը:
Միջոցառման բացմանը մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, պաշտոնատար այլ անձինք, գիտության ոլորտի և գործարար համայնքի ներկայացուցիչներ:
Դեկտեմբերի 1-2-ն անցկացվող համաժողովի ընթացքում նախատեսված են պանելային քննարկումներ, դասախոսություններ գիտության հզորացման և գիտությունն ու գործարարությունը կամրջելու, գիտական համակարգի դերակատարության, տնտեսական զարգացման հնարավորությունների, արհեստական բանականության թեմաներով, նաև տեղի կունենա հանդիպում համաժողովի պատվավոր հյուրի՝ աշխարհահռչակ փիլիսոփա, գրող և գիտնական Նասիմ Թալեբի հետ:
«Գիտության և գործարարության օրեր» համաժողովը Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ: Առաջին անգամ այն անցկացվել է 2022 թ. հունիսի 13-17-ը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվող «Գիտության և գործարարության օրեր» համաժողովի նպատակն է միավորել գիտական միտքն ու գործարար միջավայրի կարողությունները՝ Հայաստանի արտադրական ներուժը հզորացնելու և ավելի գիտահեն դարձնելու նպատակով: