Նախարար Ռոբերտ Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ
- Հրապարակվել է՝ 08/08/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը օգոստոսի 7-ին ընդունել է Եվրոպական Միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։
Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար, հաջողություն մաղթել հետագա գործունեությունում։
Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է ԵՄ-Հայաստան համագործակցության բազմամյա փորձի ու ձևավորված գործընկերային փոխհարաբերությունների կարևորությունը, քննարկվել է բարձր տեխնոլոգիական ոլորտում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել EU4Business Տեխնոլոգիաների զարգացում (Technology Development), Արևելյան գործընկերության EU4Digital & Cybersecurity initiatives ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքներին, դրանց շարունակականությանը, նոր ծրագրերի հնարավորություններին առնչվող մի շարք հարցերին։
Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է հեռահաղորդակցության, թվայնացման, կիբեռանվտանգության ուղղությամբ նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու օրենսդրական նախաձեռնությունները:
Հանդիպման ավարտին նախարար Ռոբերտ Խաչատրյանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել Անդրեա Վիկտորինին համատեղ աշխատանքի համար և հույս հայտնել, որ դեսպանը Հայաստանից կմեկնի լավ հիշողություններով։