Նախարար Ռոբերտ Խաչատրյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ պաշտպանության պետնախարարի և «Թավազուն» տնտեսական խորհրդի գործադիր տնօրենի հետ
- Հրապարակվել է՝ 22/02/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 21-ին հանդիպումներ է ունեցել ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի և «Թավազուն» տնտեսական խորհրդի գործադիր տնօրեն Շարիֆ Ալ Հաշմիի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ և ԱՄէ միջև ռազմատեխնիկական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները։
Կողմերն ընդգծել են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու, երկկողմ համագործակցության շարունակականությունն ապահովելու կարևորությունը:
Ռոբերտ Խաչատրյանը բարձր է գնահատել «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023» (IDEX&NAVDEX) ցուցահանդեսի կազմակերպումը` միջոցառումն անվանելով գլոբալ հարթակ՝ նորագույն պաշտպանական, ռազմական տեխնիկայի և համակարգերի ցուցադրման համար։