Նախարար Ռոբերտ Խաչատրյանը և Եգիպտոսի ռազմական արտադրության պետնախարարը քննարկել են ոլորտային համագործակցության հեռանկարները
- Հրապարակվել է՝ 22/02/2023
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ԱՄԷ կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Եգիպտոսի ռազմական արտադրության պետնախարար Մոհամեդ Սալահ էլ Դին Մուստաֆայի հետ:
Նախարարները կարևորել են Հայաստանի և Եգիպտոսի միջև առկա հարաբերությունները՝ հիմնված հայ և եգիպտացի ժողովուրդների պատմական, մշակութային, քաղաքակրթական կապերի և բարեկամության վրա, անդրադարձել են ռազմաարդյունաբերության և ռազմատեխնիկական ոլորտներում առկա համագործակցությանն ու հեռանկարներին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև դեկտեմբերի 4–7-ը Կահիրեում կայանալիք Եգիպտոսի «EDEX 2023» պաշտպանական ցուցահանդեսի մանրամասները, մտքեր փոխանակել ռազմաարդյունաբերության ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջ։