Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Փոխակերպելով ապագան. Առաջատար հեռահաղորդակցություն ողջ Հայաստանի համար» թեմայով միջոցառման մասնակիցներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «Փոխակերպելով ապագան. Առաջատար հեռահաղորդակցություն ողջ Հայաստանի համար» թեմայով միջոցառմանը, որի շրջանակներում Ucom-ը պաշտոնական համաձայնագրեր է կնքել Nokia և MediaKind ընկերությունների հետ։

Nokia-ի հետ կնքված համաձայնագրով՝ Ucom ընկերությունն արդիականացնելու և ընդլայնելու է շարժական ցանցը՝ դարձնելով այն 5G անցմանը պատրաստ Հայաստանի բոլոր մարզերում:

MediaKind ընկերության հետ համագործակցելով՝ Ucom-ը կառաջարկի տեխնոլոգիապես առաջադեմ հեռուստատեսային նոր հարթակ:

Նախարար Մխիթար Հայրապետյանը հանդես է եկել ողջույնի խոսքով:

Նախարարի ելույթն ամբողջությամբ՝ https://www.youtube.com/watch?v=AmBIETxb-w4

Նմանատիպ գրառումներ