Մխիթար Հայրապետյանը և Երվանդ Զորյանը քննարկել են հետագա համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարները
- Հրապարակվել է՝ 27/01/2024
- Թեմաներ
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ, ԱՄՆ «Սինոփսիս» ընկերության գլխավոր ճարտարագետ և Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր Երվանդ Զորյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում իրականացվող ծրագրերին, ինժեներական կրթության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:
Երկուստեք ընդգծվել է միկրոէլեկտրոնիկայի ոլորտում Հայաստանի ներուժի արդյունավետ օգտագործման և ակտիվ քայլերի անհրաժեշտությունը՝ Հայաստանը միկրոչիպերի նախագծման ոլորտում առաջատար երկրներից մեկը դարձնելու նպատակով:
Կողմերը քննարկել են
համագործակցության և հետագա համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարները: