Նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է «Դիջիթեյն» ընկերություն
- Հրապարակվել է՝ 29/04/2024
- Թեմաներ
- Նորություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 26-ին այցելել է «Դիջիթեյն» ընկերություն՝ ծանոթանալու ընկերության էկոհամակարգի պրոդուկտներին, ենթակառուցածքներին և զարգացման ծրագրերին։
Մխիթար Հայրապետյանը «Դիջիթեյնի» հիմնադիր Վարդգես Վարդանյանի հետ շրջայց է կատարել ընկերության մասնաշենքերում, ծանոթացել «Սպորտջեներեյթ», «Ռելում», «Գալաքսիս», «Իմեջինլայվ» ընկերությունների գործունեությանն ու մասնագիտական ներուժին, «Դիջիթեյնի» նոր մասնաշենքների նախագծերին, հետաքրքրվել ընկերության ընդլայնման ծրագրերով և հեռանկարներով։ Ընկերության աշխատակիցները նախարարին են ներկայացրել «Դիջիթեյնի» պրոդուկտները, միջազգային մրցանակները և հաջողություններն արտաքին շուկաներում։
Վարդգես Վարդանյանը նշել է, որ ընկերությունն ընդլայնվում է ոչ միայն Հայաստանում, այլև երկրից դուրս՝ գրասենյակներ հիմնելով Ռումինիայում, Մեծ Բրիտանիայում և Մալթայում։ Նրա խոսքով՝ Դիջիթեյնը վերջին տարիներին շեշտակի աճ է գրանցել մի շարք ուղղություններով, մեծացրել աշխատակազմը և ավելացրել պրոդուկտները։