Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է «Nvidia»-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ

ԱՄՆ այցի շրջանակում նախարար Մխիթար Հայրապետյանը «Սիլիկոնյան հովտում» հաջորդիվ հանդիպել է «Nvidia» ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ: Կարճ, գործնական զրույցի ընթացքում  քննարկվել են Հայաստանում ընթացիկ ծրագրերի կարգավիճակը և GPU չիպերի շուկայի վերջին զարգացումներն ու հնարավոր ազդեցությունն արհեստական բանականության տվյալների կենտրոնների ապագայի վրա։

Հարկ է նշել, որ նախորդ շաբաթ Nvidia-ի բաժնետոմսերը գրանցել են ռեկորդային բարձր ցուցանիշ, ընդ որում՝ GPU չիպեր արտադրող ընկերության շուկայական արժեքը հասել է 3 տրիլիոն ԱՄՆ դոլարի նշագծին՝ դառնալով աշխարհի երկրորդ ամենաթանկ ընկերությունը:

Նմանատիպ գրառումներ