Վարչապետին է ներկայացվել Ռազմարդյունաբերության կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
- Հրապարակվել է՝ 26/03/2024
- Թեմաներ
- Նորություն
- Պաշտոնական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը:
Վարչապետին զեկուցվել են կոմիտեի կողմից նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, մասնավորապես՝ ռազմարդյունաբերական համալիրի կարողությունների զարգացման, տեղական ձեռնարկությունների հետ համագործակցության, ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման և այլ ուղղություններով:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ոլորտի՝ ռազմավարական նշանակություն ունենալու փաստը և կարևորել կոմիտեի արդյունավետ գործունեությունը՝ ռազմարդյունաբերական կարողությունների, սպառազինության և տեխնիկայի արտադրության շարունակական զարգացման ու առկա ներուժի ընդլայնման համատեքստում: