Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Հաստատվել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը

ՀՀ կառավարության օգոստոսի 1-ի նիստում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը. կստեղծվեն իրավական հիմքեր՝ ռազմական կարիքների համար հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացման հայտերի ձևավորման, ֆինանսավորման և կատարման կարգի մշակման համար:

Առաջարկվող փոփոխությամբ և լրացումներով կհստակեցվեն ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) կազմակերպման, ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում ԳՀՓԿԱ արդյունքների փորձարկումների և դրանց ընդունման-հանձնման աշխատանքների հետ կապված հարաբերությունները, ինչը հնարավորություն կտա առավել արագ և դյուրին ընթացակարգով ԳՀՓԿԱ արդյունքներով ստեղծված նոր ռազմական ապրանքը կամ գույք տրամադրել իրավասու պետական մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության նպատակով օգտագործելու համար:

          Նախագծով առաջարկվում է .

  • ՀՀ Կառավարության համար սահմանել «Ռազմական կարիքների համար փորձանմուշների, լրամասերի և բաղադրիչների արտադրության, ֆինանսավորման կարգ» հաստատելու մասին դրույթ։ Կարգի մշակմամբ, ի տարբերություն գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ), պետության համար հնարավորություն կստեղծվի առանց գիտական մասի ֆինանսավորման հետ կապված ռիսկերի ձեռք բերել արտադրանք, որի գիտական մասը նախօրոք մշակված է, և արդյունքը պատրաստ է արտադրության։
  • ՀՀ Կառավարության համար սահմանել «Ռազմական ապրանքի լրամասերի և բաղադրիչների ձեռքբերման ու պահուստավորման կարգ» հաստատելու մասին դրույթ։ Կարգի մշակմամբ հնարավոր կլինի ապահովել պետությանը ռազմական կարիքների համար մշակվող, արտադրվող արտադրանքի համար անհրաժեշտ լրամասերով, բաղադրիչներով, ինչը թույլ կտա արտակարգ իրավիճակներում, երրորդ երկրներից ներկրման անհնարինության դեպքում, որոշակի ժամանակահատվածի համար ապահովել մշակման և արտադրության գործընթացների անընդհատությունը։
  • ՀՀ Կառավարության համար սահմանել «Ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների, հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների պետական փորձարկումների անցկացման կարգ» հաստատելու մասին դրույթ:
  • Ամրագրել ԳՀՓԿԱ արդյունքների հանձնում-ընդունումը պետական լիազոր մարմնի ղեկավարների համատեղ հրամանի հիման վրա:

 

Տեսանյութ

 

Նմանատիպ գրառումներ